Հայտնի է դարձել Թրամփի վնասակար սովորությունը

13:14     11 հունիսի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սիրում է մանր մասերի պատառոտել պաշտոնական թղթաբանությունը, որը հետո Սպիտակ տան աշխատակիցները ամրացնում են ինքնակպչուն ժապավենով` արխիվ ուղարկելու համար։ Այս մասին Politico-ին հայտնել են աշխատակազմի նախկին աշխատակիցները։

«Երբեմն թղթերը պարզապես երկու մասի են բաժանվում, երբեմն էլ՝ այնքան մանր մասերի, որ կոնֆետիի տեսք են ունենում», - ասել է նախագահի աշխատակազմի նախկին աշխատակիցներից մեկը։

Նրանց խոսքով՝ ոչ ոք չի կարող Թրամփին համոզել հրաժարվել այդ սովորությունից։


© armedia.am