Մոկսվան մահացու չի համարում միջազգային կազմակերպություններում մի շարք հարցերի շուրջ քվեարկությունում ՀԱՊԿ-ում առկա տարաձայնությունները, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա ընդգծել է, որ սկզբունքային հարցերի շուրջ ՀԱՊԿ դաշնակիցները միջազգային կառույցներում Ռուսաստանի հետ միասնաբար են հանդես գալիս՝ վկայակոչելով Ղրիմում մարդու իրավունքների ոլորտում իբր առկա խնդիրների շուրջ բանաձևի քվեարկությունը, Սկրիպալի գործով Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում տարածած միասնական հայտարարությունը: