Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրաժարվել է փաստաթուղթն ստորագրելու համար օգտագործել սինգապուրյան կողմի տրամադրած գրիչը: Դրա փոխարեն նա ստարագրել է իր քրոջ՝ Կիմ Յո Չժոնի տված գրիչով, հայտնում է TACC-ի թղթակիցը:
Այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ի առաջնորդը նստել է սեղանի շուրջը, նրան իսկույն մոտեցել է իր կրտսեր քույրը ու գրիչ տվել: Կիմ Չեն Ինը չի դիպչել այն գրիչին, որը դրված էր սեղանին՝ թղթապանակի կողքին:
Կիմ Չեն Ինի և Դոնալդ Թրամփի պատմական հանդիպումը կայացել է Սինգապուրի Սենտոսա կղզու Capella հյուրանոցում: Բանակցությունների արդյունքներով կողմերն ստորագրել են ամփոփիչ փաստաթուղթ: