Վրացական ԶԼՄ-ները հայտնել են երկրի վարչապետի մոտալուտ հրաժարականի մասին

13:58     12 հունիսի, 2018

Վրաստանի կառավարությունում արդեն առաջիկա օրերին կարող են տեղի ունենալ խոշոր փոփոխություններ, մասնավորապես, իր պաշտոնը կթողնի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վրացական «Առաջին ռադիոյի» տեղեկատվության համաձայն՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին թողնելու է պաշտոնը: Նրա հետ միասին պաշտոնաթող կլինեն արդարադատության, էկոնոմիկայի, արտաքին գործերի և մշակույթի նախարարները:  

Նշվում է, որ մինչև կառավարության նոր կազմի հաստատումը վարչապետի պաշտոնակատար կդառնա գործող ներքին գործերի նախարար և առաջին փոխվարչապետ Գիորգի Գախարիան:

«Պաշտոնապես այս տեղեկատվությունն առայժմ ոչ ոք չի հաստատում, սակայն «Վրացական երազանք» կառավարող կուսակցության կուլիսներում առաջիկա փոփոխությունների մասին վաղուց են խոսում»,-  հայտնում է «Առաջին ռադիոն»:

 


© armedia.am