Վրաստանի կառավարությունում արդեն առաջիկա օրերին կարող են տեղի ունենալ խոշոր փոփոխություններ, մասնավորապես, իր պաշտոնը կթողնի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վրացական «Առաջին ռադիոյի» տեղեկատվության համաձայն՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին թողնելու է պաշտոնը: Նրա հետ միասին պաշտոնաթող կլինեն արդարադատության, էկոնոմիկայի, արտաքին գործերի և մշակույթի նախարարները:
Նշվում է, որ մինչև կառավարության նոր կազմի հաստատումը վարչապետի պաշտոնակատար կդառնա գործող ներքին գործերի նախարար և առաջին փոխվարչապետ Գիորգի Գախարիան:
«Պաշտոնապես այս տեղեկատվությունն առայժմ ոչ ոք չի հաստատում, սակայն «Վրացական երազանք» կառավարող կուսակցության կուլիսներում առաջիկա փոփոխությունների մասին վաղուց են խոսում»,- հայտնում է «Առաջին ռադիոն»: