ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընին վստահում է և նրա հետ լավ հարաբերություններ է հաստատել:
Նրա խոսքով՝ տեղի ունեցած հանդիպումն արդյունավետ էր և անկեղծ, կողմերը մտադիր են գագաթաժողովի արդյունքներով ստորագրված փաստաթղթի կատարումը սկսել հնարավորինս արագ, փոխանցում է «Rambler.ru»-ն՝ հղում կատարելով «ՏԱՍՍ»-ին:
ԱՄՆ նախագահը վստահ է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ձգտում է ապամիջուկայնացմանը: Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը հաստատել է Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն անցկացնելու հաստատուն վճռականությունը:
Թրամփի կարծիքով՝ հնարավորությունները, որոնք միջուկային զենքից հրաժարվելու դեպքում կունենա Հյուսիսային Կորեան, անսահմանափակ են: