Այսօր մենք՝ որպես ընդդիմություն, կարողանում ենք ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի պետականամետ ընդդիմությունը, մենք երբեք անձնական վիրավորանքների դաշտ չենք մտնում, անձնական պայքար չենք մղում: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ իրենք Արցախի ու Ցեղասպանության, մյուս ազգային հարցերում գործող իշխանության կողքին են, փոխանցում է News.am-ը:
Հարցին, թե ինչու ՀՀԿ-ի հետ պանթեոնում չէ կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը, Շարմազանովը պատասխանեց. «Չեմ կարող ասել, միգուցե Հայաստանում չէ, բայց մի քանի օր առաջ ես Կարեն Կարապետյանին հանդիպել եմ ու միասին ենք եղել»։