ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգը երեք նահանգի բաժանելու շուրջ հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը հավաքել է ավելի քան 400 հազար ստորագրություն. այս նախաձեռնության շուրջ քվեարկությունը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 8-ին, հայտնում են տեղական իշխանությունները:
Նախաձեռնությունն առաջադրվել և հովանավորվել է Սիլիկոնյան հովտից ամերիկացի վենչուրային ներդրող Թիմոթի Դրեյփերի կողմից: Նախաձեռնությանը համապատասխան, նախատեսվում է Կալիֆոռնիան բաժանել երեք նահանգի՝ Կալիֆոռնիայի, Հյուսիսային Կալիֆոռնիայի և Հարավային Կոլիֆոռնիայի:
Հյուսիսային Կալիֆոռնիայի մաս կդառնան Սան-Ֆրանցիսկոն և Սաքրամենտոն, Հարավային Կոլիֆոռնիայի մեջ կմտնեն Սան-Դիեգոն, Ֆրեզնոն, Քեռնը և Օրինջը: Իսկ Կալիֆոռնիան կներառի Լոս Անջելեսը, Սանտա-Բարբարան և Վենտուրան:
Չնայած ստորագրությունների հավաքման հարցում նախաձեռնության հաջողությանը՝ SurwayUSA-ի հարցումը ցույց է տալիս, որ Կալիֆոռնիայի բնակիչների 72 տոկոսը դեմ կքվեարկի նահանգի բաժանմանը, նախաձեռնությանը պատրաստ է աջակցել միայն 17 տոկոսը: