ԱԺ կանոնակարգի համաձայն՝ այսօր՝ 16:30-ից ՀՀ կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների գրավոր և բանավոր հարցերին:
Պատգամավորների՝ ՀՀ կառավարությանը հարցերով դիմելու կարգը սահմանված է ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգը» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածով: Պատգամավորները հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում կարող են ՀՀ կառավարությանը դիմել գրավոր և բանավոր հարցերով:
Ի դեպ, այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ Ազգային ժողովի նսիտին, քանի որ աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: