Նորվեգիայի խորհրդարանի պատգամավորները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ համաձայնագրի հասնելու գործում ներդրած ավանդի համար, հայտնում է նորվեգական NRK հեռուստառադիոընկերությունը:
Վեջինիս փոխանցմամբ՝ Թրամփի առաջադրման նախաձեռնողներն են դարձել Նորվեգիայի Առաջընթացի կուսակցության երկու անդամ:
Միևնույն ժամանակ նշվում է, որ 2018 թվականին մրցանակի համար պայքարին կարող են մասնակցել միայն այն թեկնածուները, որոնք առաջադրվել են հունվարից ոչ ուշ: Այդպիսով, ԱՄՆ-ի նախագահը կարող է հավակնել մրցանակի միայն 2019 թվականին: