"Հարգելի հայրենակիցներ, այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը", - Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հանդիպումից հետո։
Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ցավում է, որ Բելառուսը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է վաճառել Ադրբեջանին։