Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 24-ին վերընտրվելու դեպքում խոստանում է չեղարկել արտակարգ դրության ռեժիմը: Ընդ որում, նա ընդգծել է, որ արտակարգ դրությունը կվերականգնվի, եթե «երկիրը բախվի հետագա սպառնալիքներին», հաղորդում է Reuters-ը:
«Եթե մնանք, ապա առաջինն ինչ մենք կանենք հունիսի 24-ից հետո, արտակարգ դրության չեղարկումն է: Սակայն արտակարգ դրության չեղարկումը լիակատար արգելք չի նշանակում: Եթե մենք կրկին բախվենք ահաբեկչության հետ, ապա կրկին արտակարգ դրություն կհայտարարենք»,- ասել է նա:
Արտակարգ իրավիճակը Էրդողանին և իր կառավարությանը թույլ է տալիս շրջանցել խորհրդարանը՝ նոր օրենքների ընդունման, իրավունքների ու ազատությունների կասեցման հարցում: Արտակարգ իրավիճակը հայտարարվել էր 2016 թվականի հուլիսին և այդ ժամանակից ի վեր երկարաձգվում է ամեն 3 ամիսը մեկ անգամ: