ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ծանոթացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց ՀՀ վարչապետը։
«Ֆուտբոլային խաղից հետո ՌԴ նախագահը փոքր ընդունելություն էր կազմնակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով: Այնտեղ ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ռուսաստանի նախագահը մեզ ծանոթացրեց և տեղի ունեցավ այդպիսի ուղղակի «ծանոթացման արարողություն», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` որևէ այլ քննարկում, զրույց կամ շփում տեղի չի ունեցել: