Այսօր` հունիսի 15-ին, Ադրբեջանում նշվում է Ազգային փրկության օրվա 25-րդ տարեդարձը: Այս տոնի պատմությունը սկիզբ է առնում 1993 թ. հունիսի 15-ից, երբ Հեյդար Ալիևը վերադարձավ իշխանության գլուխ և ընտրվեց Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ` կանխելով քաղաքացիական պատերազմի բռնկումը:
Այդ կապակցությամբ` Ադրբեջանի երկու կիլոմետրանոց պետական դրոշը հանվել է զորամասից և երթով տարվել ավելի քան երկու հազար մարդու, գեներալների և սպաների գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Ադրբեջանը նախանձախնդրորեն ցանկանում է կառուցել կամ գնել այն, ինչն «ամենամեծն է» կամ «ամենաբարձրը»: Այժմ էլ «ամենաերկար» դրոշն է զարդարում հարևան երկրի սահմանները ...