2018 թվականին Հայաստանն Իրանից նախատեսված ծավալից 40%-ով շատ գազ կստանա։ Պայմանավորվածությունն արդեն կա։ Այս մասին Sputnik Արմենիային են հայտնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից։
Առաջիկայում նախարարության պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Թեհրան, որտեղ կքննարկեն այդ հարցը։
Հայաստանը իրանական գազ է գնում ջերմային էլեկտրակայանների աշխատանքի համար։ Գազի յուրաքանչյուր խորանարդ մետրից Հայաստանի ջերմակայանները 4 - 4,5 կիլովատ/ժամ էներգիա են արտադրում։ Դրանցից երեքը Հայաստանն Իրանին է տալիս, մնացածն իրեն է պահում։