Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական կայքն արդեն հասանելի է, հայտնում է panorama.am-ը։ Կայքի շնորհանդեսը տեղի ունեցով այսօր՝ Երևանում։ Կայքում երկրպագուները կարող են ծանոթանալ մարզիկի կենսագրությանը, կարիերայի պատմությանը, նայել լուսանկարները:
Շնորհանդեսից հետո տեղի ունեցավ Մխիթարյանի ինքնագրերի բաժանման միջոցառումը։ Բազմաթիվ երկրպագուներ վաղ առավոտից հերթ էին կանգել՝ սիրելի ֆուբոլիստին տեսնելու, ինքնագիր վերցնելու և նրա հետ լուսանկարվելու համար։
Ֆուտբոլիստի պաշտոնական կայքէջում այսօրվանից առցանց կվաճառվի նաև հայ կիսապաշտպանի տեսքով խաղալիքը։