Այսօր հայտնի է դարձել, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է Ղարաբաղյան շարժման առաջնեկներից մեկը՝ Իգոր Մուրադյանը։ Նա եղել է «Ղարաբաղ» կոմիտեի առաջին ղեկավարը։
Մուրադյանը ծնվել է 1957թ․ ապրիլի 29-ին Օդեսայում, մեծացել է Բաքվում։ Ավարտել է Օդեսայի համալսարանի տնտեսագիտության և աշխարհագրության ֆակուլտետները։ Տնտեսական գիտությունների թեկնածու էր, 16 գրքերի և ավելի քան 1000 հոդվածների հեղինակ։