Վրաստանը կարող է կին նախագահ ունենալ

12:06     17 հունիսի, 2018

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարող է նախագահի պաշտոնում առաջադրել Մայա Ցկիտիշվիլիի թեկնածությունը, ով զբաղեցնում է Ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը։ Այդ մասին հայտնել է Ռուսթավի 2-ը։

«Մեր տվյալներով, իշխող կուսակցությունում դիտարկում են Մայա Ցկիտիշվիլիի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար։ Նրան աջակցում է կուսակցության նախագահ և հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին»,- հայտնել է հեռուստաընկերությունը։

Պաշտոնապես նախագահի թեկնածուի անունը կհրապարակվի հուլիսի վերջին  - օգոստոսի սկզբին։ Նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան 2018թ․ աշնանը։

Նախարարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ Ցկիտիշվիլին երկար տարիներ ղեկավարել է կառավարության աշխատակազմը։


© armedia.am