ArmComedy Live-ի առաջին հաղորդման եթերում հյուրընկալվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Հարցին, թե կարելի է արդյոք իրեն «առաջին տիկին» անվանել, նա ասել է, որ ինքը «պարզապես վարչապետի տիկինն է»։
Աննա Հակոբյանը պատմել է նաև դժվարությունների մասին, որոնց բախվում է կառավարական ամառանոցներում բնակվելով։ Նրա խոսքերով, ամենաշատը մոտակայքում գտնվող խանութի կարիք է զգում։ «Թե չէ առավոտյան արթնանում ես, տանը հաց չկա, իսկ այն գնելու համար հարկավոր է բազմաթիվ արգելքներ հաղթահարել, քանի որ մոտակայքում խանութ չկա»,- ասել է վարչապետի կինը։
Վարչապետի ընտանիքի կյանքում տեղի ունեցած այլ փոփոխություններին և երեխաների հետ կապված զավեշտալի դեպքերին կարող եք ծանոթանալ տեսանյութում։