Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտնել է, որ Անկարան մտադիր է գիտական բազա ստեղծել Անտարկտիկայում: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Նրա խոսքերով՝ այդ նախագիծը ծրագրվում է ավարտել մինչև 2019 թվական: էրդողանն ընդգծել է, որ այդ բազայի օգնությամբ Թուրքիան կդառնա մեկն այն երկրներից, որոնք բևեռային կայաններ ունեն Անտարկտիկայում:
Նշենք, որ Անտարկտիկայում թույլատրվում է միայն գիտական գործունեություն ծավալել: