Իսրայելի ռազմա-օդային ուեժրը Գազայի հյուսիսում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերին, հայտնում են իսրայելցի զինվորականները:
«Իսրայելի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել երկու ռազմաբազայում տեղակայված 9 ռազմական թիրախների և ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը պատկանող Գազայի հատվածի հյուսիսում գտնվող զենքի արտադրամասին», - ասվում է զինվորականների հաղորդագրությունում:
Նշվում է, որ ավիահարվածները հասցվել են ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից հրկիզման նպատակով հրեական պետության տարածք այրվող նյութերով օդապարիկների և օդապարուկների արձակման: