Բուլղարիան վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

15:12     18 հունիսի, 2018

Բուլղարիայի խորհրդարանը հունիսի 13-ին վավերացրել է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունից:

«Բուլղարիայի Խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի և ՀՀ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը:

Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել մեր հայ գործընկերների հետ դրա իրականացման համար»,- ասվում է հայտարարության մեջ:


© armedia.am