ՀՀ ԱԺ նախագահը դիմել է խմբակցություններին՝ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ սկսելու առաջարկությամբ

15:17     18 հունիսի, 2018

Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձեւավորել աշխատանքային խումբ:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը:


© armedia.am