Մանվել Գրիգորյանի հարցը ԱԺ-ն կքննարկի վաղը ժամը 11-ին հրավիրվող արտահերթ նիստում

15:44     18 հունիսի, 2018

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Ազգային ժողովին առաջարկեց հունիսի 19-ին ժամը 11-ին արտահերթ նիստ գումարել՝ օրակարգում ներառելով ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդության հարցը։

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ։ Պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար պահանջվում է խորհրդարանի 105 պատգամավորներից 53-ի քվեն:


© armedia.am