Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է աջ ծայրահեղական «Ոսկե լուսաբաց» կուսակցության պատգամավոր Կոստանտինոս Բարբարուսիսին ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչի համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Բարբարուսիսը հունիսի 15-ին խորհրդարանում ելույթի ժամանակ հունական բանակին կոչ էր արել ռազմական հեղաշրջում իրականացնել և ձերբակալել երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին և նախագահ Պրոկոպիս Պավլոպոլուսին՝ թույլ չտալու Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության անվանափոխության մասին համաձայնագրի ստորագրումը:
«Ոսկե լուսաբաց» կուսակցության առաջնորդ Նիկոս Միխալոլիակոսը հայտարարել է, որ Բարբարուսիսի հայտարարությունը չի համապատասխանում կուսակցության մոտեցումներին, և որ պատգամավորը հեռացվել է ֆրակցիայից, որը նրան ծափահարել է ելույթի ժամանակ: