Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Սարգսյանին զրկեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից։
Գյումրու ավագանու այսօր կայացած նիստում ավագանու անդամները բացարձակ մեծամասնությամբ կողմ քվեարկվեցին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա եղբորը` «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին, և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելու օգտին։
Նշենք, որ նախագիծը ներկայացվել էր Գյումրու ավագանիում «ԳԱԼԱ» խմբակցության կողմից։