Ընթացիկ տարում Հայաստան գազամատակարարումների ծավալը կմեծանա: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Համիդ Ռեզան, հայտնում է Mehr գործակալությունը:
Նա հիշեցրել է, որ երկրները համաձայնության են հասել էլեկտրաէներգիայի դիմաց իրանական գազի արտահանման շուրջ, որի համաձայն Հայաստանը պարտավորվել է Իրան մատակարարել 3 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա մեկ խորանարդ մետր գազի դիմաց:
2018 թվականին արտահանումը կմեծանա օրական մեկ միլիոն խորանարդ մետրից մինչև 1,6 մլն: