ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որոշ հեռուստաընկերություններ զբաղվում են հակապետական գործունեությամբ:
«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։
Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք», - գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում։