Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ժամանել է Պեկին, ՉԺՀ-ի մայրաքաղաքի օդանավակայանում նրա ժամանման փաստն արձանագրել են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Ինչպես գրում է ճապոնական Nikkei թերթը, Հյուսիսային Կորեայի ղեկավարը մտադիր է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին ծանոթացնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ սինգապուրյան հանդիպման արդյունքներին և այդ կապակցությամբ քննարկել համագործակցության հետագա ուղղությունները:
Կիմ Չեն Ինն արդեն երկու անգամ այցելել է Չինաստան և հանդիպում ունեցել Սի Ցզինպինի հետ՝ ընթացիկ տարվա մարտին և մայիսին՝ Թրամփի հետ հանդիպումից առաջ: