Թրամփի վարկանիշը ռեկորդային բարձրացել է

12:27     19 հունիսի, 2018

Ամերիկացիների առնվազն 45 տոկոսը հավանություն է տալիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը: Այդ մասին վկայում են Gallup poll գործակալության անցկացրած հարցման տվյալները:  Նշվում է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է նրա պաշտոնավարման ընթացքում:

Նախագահի գործունեությանը հավանություն տվողների իննսուն տոկոսը հանրապետականներ են: Նշվում Է, որ, անկախ Թրամփի գործունեությունից, քիչ հավանական է, որ նա կկարողանա ավելի մեծ աջակցություն ստանալ դեմոկրատներից:

Gallup poll-ը նաև հայտնում է, որ նախագահության ժամկետի նախորդ ամբողջ ժամանակաշրջանում Թրամփի վարկանիշներն զգալիորեն ցածր են եղել, քան նրա նախորդներինը: 


© armedia.am