ԱՄՆ-ն միգրանտների համար ճամբար չի դառնա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ դեմոկրատներին մեղադրելով միգրացիոն օրենսդրության հարցով բանակցություններից հրաժարվելու համար, գրում է Reuters-ը:
«Մենք փախստականների տեղավորման օբյեկտ չենք դառնա: Նման բան չի լինի»,- Սպիտակ տանը Տիեզերքի հարցերով ազգային խորհրդի նիստի բացմանը հայտարարել է ԱՄՆ նախագահը:
«Ամերիկայի ձայնը» հիշեցնում է, որ Թրամփի վարչակազմը քաղաքականություն է ներդրել, որը պարտադրում է ձերբակալել ապօրինաբար ամերիկյան սահմանը հատող ցանկացած անձի, այդ թվում՝ նրանց, ովքեր ապաստան են որոնում: Իսկ քանի որ երեխաներին չի կարելի է ծնողների հետ ազատազրկման միեւնույն վայրերն ուղարկել, նրանց բաժանում են: