Հայաստանի Ազգային ժողովը համաձայնություն տվեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու միջնորդությանը:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքները հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը. Կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ՝ 3 պատգամավոր: