Թուրքիան Ռուսաստանից գնում է Ս-400 զենիթահրթիռային համալիրները, այս հարցը փակված է: NTV հեռուստալիքի եթերում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Ռուսաստանից գնում ենք Ս-400 համակարգերը, այս հարցը փակված է»,- ասել է նա:
Չավուշօղլուն շեշտել է, որ հանրապետությունը մտադիր չէ «այս գործարքից հրաժարվել, չնայած ԱՄՆ Կոնգրեսի Սենատի որոշմանը, ըստ որի՝ ԱՄՆ պաշտպանության նախարարին զրկել են առանց հատուկ զեկույցի ներկայացման Թուրքիային ամերիկյան սպառազինության մատակարարմանը հավանություն տալուց, որը վերաբերում է Անկարայի կողմից ռուսական Ս-400 ԶՀՀ-ների գնմանը: