ԼՂՀ մուտքի արտոնագիր ստանալու հետևից՝ հարսանեկան զգեստով

16:54     19 հունիսի, 2018

Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկար է տարածվել, որում արտասահմանից ժամանած նորապսակ զույգը կանգնած է Արցախի Հանրապետության ԱԳՆ շենքի դիմաց:

Պարզվում է, որ նորապսակ զույգը հազարավոր կիլոմետրեր է անցել Ղարաբաղում հարսանիք անցկացնելու համար: Հարսանեկան զգեստով զույգը եկել է Արցախի արտգործնախարարություն` մուտքի արտոնագիր ստանալու նպատակով:

Հարսանիքի մանրամասները դեռ հայտնի չեն: Հայտնի է միայն այն հանգամանքը, որ զույգը Արցախի ԱԳՆ-ի կողմից գեղեցիկ գիրք է ստացել Արցախի տեսարժան վայրերի մասին:   

 

 


© armedia.am