Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկար է տարածվել, որում արտասահմանից ժամանած նորապսակ զույգը կանգնած է Արցախի Հանրապետության ԱԳՆ շենքի դիմաց:
Պարզվում է, որ նորապսակ զույգը հազարավոր կիլոմետրեր է անցել Ղարաբաղում հարսանիք անցկացնելու համար: Հարսանեկան զգեստով զույգը եկել է Արցախի արտգործնախարարություն` մուտքի արտոնագիր ստանալու նպատակով:
Հարսանիքի մանրամասները դեռ հայտնի չեն: Հայտնի է միայն այն հանգամանքը, որ զույգը Արցախի ԱԳՆ-ի կողմից գեղեցիկ գիրք է ստացել Արցախի տեսարժան վայրերի մասին: