Երևանն ու Մոսկվան կքննարկեն ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մանրամասները

17:40     19 հունիսի, 2018

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հունիսի 19-21-ը Մոսկվայում կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված  համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման ու կանոնակարգերի մշակման աշխատանքային քննարկումներին: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք` Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում:

Միավորված համակարգի հիմնական խնդիրը մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումն է Կովկասի հավաքական անվտանգության տարածաշրջանում, ինչպես նաև միավորված համակարգի սպառազինության և ռազմատեխնիկայի մշտական պատրաստության ապահովումը:


© armedia.am