Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրեց երկրի անվանումը փոխելու համաձայնագիրը

20:27     19 հունիսի, 2018

Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրել Է երկրի անվանումը «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության» փոխելու վերաբերյալ Հունաստանի հետ կնքված համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը, հայտնել են եվրոպական ԶԼՄ-ները:

Նշվում Է, որ Աթենքի հետ ստորագրված համաձայնագիրը պաշտպանել Է մակեդոնական խորհրդարանի անդամների մեծամասնությունը՝ 69 մարդ: Ընդ որում՝ ընդդիմադիր Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցության անդամները հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:

Այժմ Մակեդոնիայում պետք Է կայանա հանրաքվե, որտեղ երկրի քաղաքացիները կկարողանան քվեարկել Աթենքի հետ համաձայնագրի օգտին կամ դրա դեմ: Հանրաքվեի անցկացումը պլանավորված է աշնանը:


© armedia.am