ԱՄՆ-ը հունիսի 21-ին Թուրքիային կփոխանցի առաջին F-35 կործանիչ-ռմբարկիչները՝ չնայած ԱՄՆ Կոնգրեսի հակազդեցությանը, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ Պենտագոնին հղումով:
ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ Մայք էնդրյուսի խոսքերով F-35-ի թուրք օդաչուները և տեխնիկական սպասարկման անձնակազմն արդեն ժամանել է ռազմաօդային ուժերի Լյուկ բազա և շուտով կսկսեն ուսումնական նախապատրաստումը:
Հիշեցնենք, հունիսի 18-ին ամերիկյան սենատը ընդունել է 2019 թվականի ֆինանսական տարում Պենտագոնի բյուջերի մասին օրինագիծը, որը նախատեսում է արգելափակել Թուրքիային նոր սերնդի F-35 կործանիչների մատակարարումը ռուսական С-400 համակարգեր գնելու Անկարայի պլանների պատճառով: