Ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, շնորհիվ «ազատարար» Հասանովի, վտանգված է

13:36     20 հունիսի, 2018

«Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կմ-երի հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։
Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի», - այս գրառումն է կատարել իր Facebook-յան էջում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։


© armedia.am