Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների գիտական և ստեղծագործ մտավորականության ֆորումի ժամանակ ԱՊՀ ականավոր քաղաքացիներին շնորհվել «Համագործակցության աստղ» հեղինակային մրցանակը, հայտնում է Սպուտնիկ Ղազախստան:
Այս տարի «Համագործակցության աստղ» մրցանակին են արժանացել կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Հայաստանից, ադրբեջանցի բանասեր, Ադրբեջանի առաջին տիկնոջ քույր Նարգիզ Փաշաևան, բելառուսցի բիատլոնիստ Դարյա Դոմրաչևան, գրականագետ Աբդիլդաժան Աքմաթալիևը Ղրղըզստանից, մոլդովացի ֆիզիկոս Իոն Բոստանը, ռուսաստանցի երաժիշտ Յուրի Բաշմետը, տաջիկ պոետ Նիզոմ Կոսիմն ու ջութակահարուհի Այման Մուսախոջաևան Ղազախստանից։
Մրցանակը կազմում է 2 մլն ռուբլի կամ 10 մլն տենգե (ավելի քան 30 հազար դոլար)։