ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ ներկայիս պահը ամենավտանգավորն է սառը պատերազմի ավարտից հետ: Համապատասխան հայտարարությունը նա արել է չորեքշաբթի օրը El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում:
«Այժմ աշխարհը շատ ավելի անկանխատեսելի է, ինչը մեզնից տարբեր ուղղություններից սպառնալիքներին արձագանքելու ունակություն է պահանջում»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ «գլոբալ մասշտաբով սա ամենավտանգավոր պահն է, թերեւս՝ սառը պատերազմի ավարտից հետո»: «Սպառնալիքների միջեւ շատ տարբերություններ կան», - ընդգծել է Ստոլտենբերգը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամների շրջանում «անցյալում եւս տարբեր տեսլականներ են եղել մի շարք հարցերում, սակայն ամեն անգամ մենք կարողացել ենք համաձայնության գալ»: