ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային կորեան Միացյալ Նահանգներին է հանձնել Կորեական պատերազմի ընթացքում զոհված 200 ամերիկացի զինծառայողների աճյունները:
«Մենք վերադարձրեցինք մեր զոհված մեծ հերոսների աճյունները», - նշել է նախագահը Մինեսոտա նահանգում հանրահավաքի ժամանակ:
Հունիսի 12-ին Սինգապուրում կայացած գագաթաժողովի ժամանակ Կիմ Չեն Ինը և Թրամփը պայմանավորվել էին փնտրել Կորեական պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի զինծառայողների աճյունները:
Հիշեցնենք, Կորեական պատերազմի ժամանակ զոհվել է ավելի քան 35 հազար ամերիկացի, նրանցից 7.7 հազարը համարվում է անհետ կորած: