Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը և նրա կինը՝ Տաթև Մանուկյանը, իրենց հյուրերին ներկայանում են որպես Էնգելյաններ, հայտնում է РУСАРМИНФО-ն:
«Հաճելի է Բրյուսելում հյուրընկալել Էնգելյանների բնակարանում», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Վերջինիս հրապարակած լուսանկարում երևում է, որ եվրապատգամավորի բնակարանի դռան վրա հայատառ գրված է «Էնգելյաններ»: