ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել այս տարվա հուլիսին Եվրոպայում: Այս մասին հայտնում News.am-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Նրանց տեղեկություններով՝ նախատեսվում է հանդիպումն անցկացնել Թրամփի Եվրոպա առաջիկա այցի ժամանակ: Ինչ վերաբերում է հանդիպման անցկացման ժամանակին, ապա, ինչպես հայտնել են աղբյուրները, 2 տարբերակ է դիտարկվում: Այն կարող է անցկացվել մինչեւ հուլիսի 11-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կամ Մեծ Բրիտանիա Թրամփի այցից հետո, որը նշանակված է հուլիսի 13-ին: Սակայն Սպիտակ տունը մեկնաբանություններից հրաժարվել է: