ՖԻՖԱ-ի նախկին նախագահը Մոսկվա է ժամանել հայուհու հետ

15:47     21 հունիսի, 2018

Երեքշաբթի Մոսկվայից Ցյուրիխ է ժամանել ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը, ում շնորհիվ Ռուսաստանն իրավունք է ստացել հյուրընկալելու Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, հայտնում է "Спорт Экспресс"-ը: 

«ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարը, սակայն, միայնակ չի ժամանել. նա ընկերուհու՝ Լինդա Գաբրիելյանի հետ է: Գեղեցկուհու լուսանկարը կախված է Բլատերի ցյուրիխյան տանը՝ ամենաերևացող մասում: Լինդան ազգությամբ հայ է, ծնվել է Թեհրանում՝ Հակոբ Գաբրիելյանի ընտանիքում: Հայրը հաջողակ գործարար է:  Նա Իրանից ընտանիքով տեղափոխվել է Շվեյցարիա», - նշում է սպորտային գործակալությունը: 

Հաղորդվում է, որ Յոզեֆ Բլատերը ժամանել է Ռուսաստան Վլադիմիր Պուտինի ​​հրավերով:


© armedia.am