Նավթի գները նվազել են

13:02     21 հունիսի, 2018

Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին, համաձայն լրահոսի,  վկայում են սակարկությունների տվյալները:

Այսպես, Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ օգոստոսյան մատակարարումներով նվազել են 0,56 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 74,32 դոլարի:

WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0,32 տոկոսով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 65,50 դոլար:


© armedia.am