Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 51-րդ նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը:
ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, նստաշրջանի ավարտին Ալբանիայից կառույցի նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Խորհրդանշական մուրճը հանձնվել է պատվիրակության ղեկավարին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, Գևորգ Գորգիսյանը և Վահե Էնֆիաջյանը: