Գերմանիայի քաղաքացիների կարծիքը գրեթե հավասարապես բաժանվել է հարցում՝ արդյո՞ք կանցլեր Անգելա Մերկելը պետք է հրաժարական տան, թե՝ ոչ: Այս մասին են վկայում YouGov-ի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Այսպես, գերմանացիների 43 տոկոսը կարծում է, որ Մերկելը պետք է հրաժարական տա, իսկ 42 տոկոսը ցանկանում է, որ նա շարունակի պաշտոնավարել, գերմանացիների 15 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:
Հարցումը նաև ցույց է տվել, որ գերմանացիների մեծ մասը չի հավատում, որ իշխող կոալիցիան կլուծարվի Մերկելի և Քրիստոնեա-սոցիալիստական միության միջև առկա տարաձայնությունների պատճառով: