ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել ԿԺԴՀ-ի դեմ ամերիկյան բազմաթիվ միակողմանի պատժամիջոցների գործողությունների ժամկետը եւս մեկ տարով երկարաձգել: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ըստ մամուլի ծառայության պարզաբանման խոսքը բազմաթիվ սահմանափակումների պահպանման մասին է, որոնք կիրառվել են հիմնականում նախագահ Բարաք Օմաբայի հրամանագրերով, ինչպես նաեւ գործող նախագահի 2017 թվականի հրամանով:
Այդ պատժամիջոցները մասնավորապես վերաբերել են ԿԺԴՀ-ի մի շարք սառեցված ակտիվների արգելափակմանը: