Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Փարիզի «Grand Chess Tour»-ում:
Արմենպրեսի փոխանցմամբ՝ արագ շախմատում կայացան 7-9-րդ տուրերը: Արոնյանը ոչ ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ, սակայն պարտվեց Կարուանային և Սոյին: Արագ շախմատում Արոնյանը 18 հնարավորից ունի 9 միավոր և 6-րդ տեղում է:
Առաջատարը Ուեսի Սոն է՝ 12 միավորով: